
2022-ին Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 52%-ով աճել է
Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականին գերազանցել է 2,4 միլիարդ դոլարը, ինչը 2021-ից 52%-ով ավել է:
Ռուսաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում։ Վերջին մեկ տարում նրա մասնաբաժինը Վրաստանի արտաքին առևտրում կազմել է 13,1%: 2022 թվականին Վրաստանը Ռուսաստան է արտահանել ավելի քան 73 հազար տոննա գինի՝ ավելի քան 160 միլիոն դոլարի, ավելի քան 57 հազար տոննա ֆեռոհամաձուլվածք՝ ավելի քան 108 միլիոն դոլարի, ավելի քան 5,3 հազար ավտոմեքենա՝ ավելի քան 75 միլիոն դոլարի, ավելի քան 12 հազար տոննա ալկոհոլային խմիչք՝ ավելի քան 56 միլիոն դոլարի, ավելի քան 92 հազար տոննա հանքային և քաղցրահամ ջուր՝ ավելի քան 50 միլիոն դոլարի:
Ռուսաստանը 12 ամսում Վրաստան է արտահանել ավելի քան 657 հազար տոննա նավթ և նավթամթերք՝ ավելի քան 622 միլիոն դոլարի։ Սա գրեթե երեք անգամ ավելի է, քան 2021 թվականին։ Անցյալ տարի Ռուսաստանը Վրաստանին մատակարարել է նաև ավելի քան 416,000 տոննա նավթային գազեր և ածխաջրածին՝ մոտ 113 միլիոն դոլարի, մոտ 180,000 տոննա ցորեն կամ ալյուր՝գրեթե 67 միլիոն դոլարի, ավելի քան 174,000 տոննա հացահատիկ՝ ավելի քան 61 միլիոն դոլարի, ավելի քան 114 հազար տոննա կոքս և կիսակոքս՝ ավելի քան 59 միլիոն դոլարի:
Վրաստանի առևտրային գործընկերների շարքում 2022-ին առաջին տեղում Թուրքիան է, որի հետ առևտուրը գերազանցել է 2,8 միլիարդ դոլարը, ինչը 30 տոկոսով գերազանցում է 2021-ի ցուցանիշը։ Երրորդ տեղում Չինաստանն է: Նա հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 1,8 մլրդ դոլարը՝ 26% տարեկան աճով:
10:30 06/02 | Առք | Վաճառք |
AMD / USD | 398.00 | 401.50 |
AMD / EUR | 426.00 | 433.00 |
AMD / RUR | 5.53 | 5.66 |
դոլար | ||
դոլար | ||
-
21:00 02/02Հայկ Եսայան. 2023թ.-ին ևս 120,000 տնտեսություն հնարավորություն կունենա օգտվել գերարագ կապից
-
16:52 31/01Team Telecom Armenia-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թողարկել են հայկական ռինգթոններ
-
14:39 26/01Team Telecom Armenia. ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ
-
12:50 26/012022թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով
-
13:14 24/01Ucom-ը սոցկայքերի օգտատերերին առաջարկում է մասնակցել #Միսպասիր մրցույթին և ստանալ նվերներ
-
15:07 15/12Ucom-ի հովանավորությամբ կայացել է «Բուկինիստ» գրախանութի հիմնադրման 90-ամյակի տոնակատարությունը