20/12/2011 12:51
ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 35%-ՈՎ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ` 22%-ՈՎ
Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա արդյունքներով, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, ՀՀ-ում գործող 440 խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալներն աճել են 35.3%-ով և կազմել 76.1 մլրդ դրամ: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու այս մեկ ամսում ներմուծման ծավալների աճ գրանցել է 173 խոշոր հարկ վճարող`շուրջ 36.8 մլրդ դրամով, նվազում` 138 խոշոր հարկ վճարող` համապատասխանաբար 16.9 մլրդ դրամով:
Միևնույն ժամանակ, հոկտեմբեր ամսվա արդյունքներով 440 խոշոր հարկ վճարողների արտահանման ծավալները են 28.7 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ամսում գրանցված 22.4 մլրդ դրամի փոխարեն: Արդյունքում, ցուցանիշն աճել է 6.4 մլրդ դրամով:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
