ԵՄ-Ը ՎՐԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 26,2 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Եվրամիությունը Վրաստանին տրամադրել է 26,2 մլն եվրոյի ֆինանսական օգնություն, որից 21,1 մլն եվրոն կուղղվի «հատուկ գործողությունների» իրականացմանը: Այն իր մեջ ներառում է բնակչության տեղահանում և նոր բնակարարնների կառուցում: Պաշտոնական հայտարարության համաձայն` մնացյալ 5,1 մլն եվրոն նախատեսվում է ուղղել մասնագիտության կրթության զարգացմանը: Նշենք, որ Վրաստանում կրթության որակի բարձրացման և զարգացման նպատակով ԵՄ-ն, ընդհանուր առմամբ, նախատեսել է տրամադրել 19 մլն եվրո: