
Ճապոնիայում օգտագործված ավտոմեքենաների գները հասել են պատմական առավելագույնին՝ 1978-ից ի վեր
2022-ին Ճապոնիայում օգտագործված մեքենաների գները հասել են պատմական առավելագույնին՝ նոր մեքենաներում կիսահաղորդիչների պակասի պատճառով:
Օգտագործված ավտոմեքենան վաճառվում է միջինը 21%-ով ավելի թանկ, քան նախորդ տարի: Այս մասին հայտնում է Nikkei-ը:
2022-ին Ճապոնիայում օգտագործված մեքենայի արժեքը կազմել է գրեթե 1,05 միլիոն ¥ (ընթացիկ փոխարժեքով 8000 դոլարից մի փոքր ավելի): Այս ցուցանիշն աճում է 31 ամիս անընդմեջ և հասել է պատմական առավելագույնին՝ 1978 թվականից ի վեր։