22/12/2011 13:52
TOYOTA-Ն ՄՏԱԴԻՐ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ԻՐ ԴԻՐՔԵՐԸ
Ճապոնական խոշոր ավտոարտադրող Toyota ընկերությունը նախատեսում է մոտ ապագայում ընդլայնել արտադրության ծավալները: Ընկերության պաշտոնական հաղորդագրության համաձայն` 2012 թվականին Չինաստանում և Բրազիլիայում ընկերության արտադրության ծավալները կհասցվեն առավելագույն մակարդակին: Արդյունքում, ըստ ընկերության կանխատեսումների, վաճառքի ծավալները կաճեն 20%-ով և կկազմեն 8,48 մլն ավտոմեքենա:
Նշենք, որ միջազգային Interbrand Zintzmeyer & Lux գործակալության կողմից Toyota-ն ճանաչվել էր աշխարհի ամենաթանկ ավտոմոբիլային բրենդը, որի արժեքը գնահատվում է 27,7 մլրդ ԱՄՆ դոլար: Ընդ որում, միայն վերջին մեկ տարվա ընթացքում բրենդի արժեքը բարձրացել է շուրջ 6%-ով:
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
Արծաթ
781.52
+13.6
18:00 07/09/26
16:26 07/09/26
15:16 07/09/26
