ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ 61%-Ը ԳՈՀ Է ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Հատկանշական է, որ այն եվրոպացիներն, ովքեր իրենց ընտանիքների ֆինանսական դրությունը գնահատել են լավ, կազմել են հարցվածների 61%-ը: Ընդ որում, միայն Հունաստանում և Հունգարիայում այս ցուցանիշը կազմել է 24%, իսկ Ֆինլանդիայում, Դանիայում և Շվեդիայում` շուրջ 90%:
Հարցման արդյունքների համաձայն` եվրոպացիների 71%-ը գտնում է, որ իր երկրի տնտեսության ընդհանուր իրավիճակը «վատ է»:
Նշենք, որ հարցումներն իրականացվել են նոյեմբերի 5-20 ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել են շուրջ 31.7 հազար եվրոպացիներ` ԵՄ անդամ 27 երկրներից: