ԱՄՆ-ՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍՆ ԱՃԵԼ Է
2011 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում սպառողական տրամադրության ինդեքսը, ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա տվյալների հետ համեմատած, աճել է 9,04%-ով և կազմել 69,9 կետ: Նշենք, որ սպառողական տրամադրության ինդեքսն արտահայտում է տնային տնտեսությունների վստահության մակարդակն` ԱՄՆ տնտեսության նկատմամբ:
Այս նույն ժամանակահատվածում տնտեսական սպասումների ինդեքսն աճել է 55,4 կետով և կազմել 63,6 կետ, իսկ ընթացիկ տնտեսական պայմանների ինդեքսը` 2 կետով և կազմել 79,6 կետ:
Սովորաբար նշված ինդեքսների վերաբերյալ հաշվետվությունը հրապարակվում է ամիսը մեկ անգամ, որի արդյունքներն ազդում են ԱՄՆ դոլարի փոխարժեքի, բորսաների և ԱՄՆ պետական պարտատոմսերի գնային դինամիկայի վրա: