
ՃԱՊՈՆԻԱ. «ՖՈՒԿՈՒՍԻՄԱ»-Ն ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱԶԳԱՅՆԱՑՎԻ
«Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի փրկության ծրագրի շրջանակներում ճապոնիայի կառավարությունը նախատեսում է Tokyo Electric Power Co. (TEPCO) ճապոնական ընկերության ժամանակավոր ազգայնացում:
Ավելի վաղ հայտարարվել էր այն մասին, որ կառավարությունը TEPCO ընկերությունում նախատեսում է իրականացնել մոտ 13 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում, որ կհանգեցնի ընկերության դեֆակտո ազգայնացմանը:
TEPCO-ին այս լրացուցիչ ֆինանսական միջոցներն անհրաժեշտ են 2011 թվականի մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի կրած կորուստները վերականգնելու համար: