
ԱՀ ՊԵԿ. Պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նվազել են
Նախնական տվյալներով` 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,902.3 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 2,800.0 մլն դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 67.9 տոկոս կամ պակաս 897.7 մլն դրամով:
Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են 28.5 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 758.9 մլն դրամ:
Պլանային առաջադրանքի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարումները պայմանավորված են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսությունում ստեղծված իրավիճակով, մասնավորապես, մի շարք հարկ վճարողների գործունեությունների դադարեցմամբ, որի հետևանքով իրացման շրջանառություն և դրան համարժեք հարկային պարտավորություններ վերջիններիս մոտ չեն առաջացել և ըստ այդմ բյուջե չեն մուտքագրվել:
10:30 01/04 | Առք | Վաճառք |
AMD / USD | 388.00 | 391.00 |
AMD / EUR | 420.00 | 424.00 |
AMD / RUR | 4.95 | 5.05 |
դոլար | ||
դոլար | ||