ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԿԱՎԵԼԱՑՎԻ 590 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ
Կառավարության որոշմամբ թույլատրվել է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնել ավելի քան 590 մլն դրամով` լրացուցիչ թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը նախատեսելով Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող երկրաբանական տեղեկատվությամբ։ Այդ միջոցով կապահովվի ՀՀ տարածքում ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման աշխատանքի շարունակելիությունը։