Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. «ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ» ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 2.5%
30/12/2011 13:29
Կիսվել

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. «ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ» ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 2.5%

Դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.5% գնաճ, այդ թվում` պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 4.4%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.5%-ով, ծառայությունների սակագները` 0.1%-ով: Այս մասին վկայում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները:

Ըստ ներկայացված տվյալների`  դեկտեմբերին նոյեմբերի համեմատ պարենային ապրանքների շուկայում արձանագրված գնաճը մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի` 5.6-36.5% գնաճի արդյունք է: Ընդհանուր առմամբ, այս մեկ ամսվա ընթացքում դիտարկված պարենային 13 ապրանքախմբերից 12-ում գրանցվել է 0.1-36.5% գնաճ, մեկում` 1.2% գնանկում:

Այսպես, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է 36.5% գնաճ: Մրգի ապրանքախմբում այս նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 5.6%, ընդ որում նռան գինն աճել է 3.6%-ով, խաղողինը` 12.6%-ով, արքայանարնջինը` 15.4%-ով, խնձորինը` 20.4%-ով, տանձինը` 22.6%-ով, գետնանուշինը` 11.7%-ով, չամիչինը` 14.1%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է մանդարինի 16.3%, նարնջի 8.4%, ադամաթզի 6.3%, կիտրոնի 2.3% գնանկում:

2011 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ձվի հանրապետական միջին գինն աճել է 2.4%-ով: Մսամթերքի ապրանքախմբում գնաճը կազմել է 1.2%: Ձկնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 2.8% գնաճ: Այս նույն ժամանակահատվածում շաքարավազի գինը նվազել է 1.2%-ով:

2011թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ոգելից խմիչքի 0.1%, ոգելից խմիչքի և ծխախոտի 0.1%, հացամթերքի 0.4%, կաթնամթերքի 0.9%, կենդանական և բուսական յուղերի 1.4%, հրուշակեղենի 1.4%, այլ մթերքի 2.3% գնաճ:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04