Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
2011Թ.-ԻՆ ՀՀ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԱՃ
11/01/2012 11:30
Կիսվել

2011Թ.-ԻՆ ՀՀ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԱՃ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում հիմնային մետաղների արտադրությամբ և մետաղական հանքաքարի արդյունահանմամբ զբաղվող կազմակերպությունների` հիմնական արտադրատեսակների թողարկման ցուցանիշները: Ներկայացված տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատությամբ, այս ընկերությունները գրանցել են գրեթե բոլոր արտադրատեսակների գծով թողարկման համախառն ծավալների աճ: Անկում է գրանցվել միայն ալյումինե գլանվածքների արտադրության ոլորտում:

Այսպես, 2011 թվականի առաջին 11 ամիսների արդյունքներով Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել են 6.9%-ով և կազմել շուրջ 115.2 հազար տոննա: Այս նույն ժամանակահատվածում ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են 3%-ով և կազմել 23.0 հազար տոննա: Մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները նախորդ տարվա համեմատությամբ աճել են շուրջ 10%-ով` կազմելով 8.6 հազար տոննա, իսկ ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալներն աճել են 8%-ով և կազմել 5.0 հազար տոննա:

Նշենք նաև, որ կոնվերտորային պղնձի արտադրության ծավալներն այս ամիսների ընթացքում աճել են 18,5%-ով և կազմել 8.1 հազար տոննա, իսկ ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 14%-ով և կազմել 14.3 հազար տոննա:

Հաշվետու ամիսների ընթացքում ալյումինե գլանվածքների արտադրությունը կրճատվել է ավելի քան 17%-ով` կազմելով շուրջ 21 տոննա:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6