
ՀՈՆԿՈՆԳՈՒՄ ԿՍԱՀՄԱՆՎԻ «ԱՂԲԻ ՀԱՐԿ»
Հոնկոնգի կառավարությունը մտադիր է «հարկման ենթարկել» քաղաքացիների կողմից արտանետվող աղբը: Ենթադրվում է, որ աղբի դիմաց գանձվող վճարումների չափը կսահմանվի արտանետվող աղբի ծավալին համապատասխան:
Այժմ Հոնկոնգում օրական «արտադրվում է» 19 հազար տոննա աղբ, որից վերամշակման է ենթարակվում 52%-ը:
Հատկանշական է, որ այս ծրագիրն արդեն արժանացել է բնապահպանների հավանությանը:
Նշենք, որ նմանատիպ հարկատեսակ է գործում նաև Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Նոր Զելանդիայում և Թայվանում: