ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ Է ՍՏԱՆՈՒՄ 3.6 ՄԼՆ ՄԱՐԴ
ԱՄՆ Աշխատանքի նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ աշխատանքային նախորդ մեկ շաբաթվա արդյունքներով, որն ավարտվել է հունվար 7-ին, երկրում գործազրկության նպաստ ստանալու նպատակով ներկայացված դիմումների ընդհանուր թվաքանակը, նախորդ շաբաթվա համեմատությամբ, աճել է 24 հազարով և կազմել 399 հազար դիմում:
Նշենք, որ հաշվետու այս մեկ շաբաթվա համար վերլուծաբաններն ու շուկայի մասնակիցները կանխատեսել էին ցուցանիշի առավել բարձր մակարդակ:
Ըստ պաշտոնական վիճակագրության` ներկայումս ԱՄՆ-ում գործազրկության նպաստ է ստանում 3,63 մլն մարդ:
Հատկանշական է, որ երկրում զբաղվածության խթանման նպատակով ԱՄՆ իշխանությունները մշակել են նոր փաթեթ, որն ուղղված է երկրում ներքին սպառման աշխուժացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծանը: