2011Թ.-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՄՈՏ 20%-ՈՎ
2011 թվականին Մոսկվայում բնակարանների վաճառքի ծավալներն աճել են և գերազանցել մինչճգնաժամային մակարդակը: Այսպես, հաշվետու այս մեկ տարում Մոսկվայում կնքվել է բնակարանների վաճառքի 91,224 հազար գործարք: Ցուցանիշը 2007 թվականի համեմատությամբ աճել է 17,9%-ով: 2010 թվականի համեմատությամբ աճը կազմել է 6,5%:
Վիճակագրական տվյալների համաձայն` 2011 թվականի ընթացքում Մոսկվայում բնակարանների շինարարությանն առնչվող գործարքների թվաքանակը, 2010 թվականի տվյալների հետ համեմատած, աճել են մոտ 4 անգամ և կազմել 4,555 հազար գործարք: