13/01/2012 15:45
2011Թ.-ԻՆ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ
2011 թվականին Չինաստանում ավտոմեքենաների արտադրության ծավալներն աճել են ընդամենը 0.84%-ով: Հաշվետու այս մեկ տարում Չինաստանում արտադրվել է 18.42 մլն ավտոմեքենա: Միևնույն ժամանակ, այս երկրում ավտոմեքենաների տարեկան վաճառքի ծավալներն աճել են 2.45%-ով և կազմել 18.5 մլն միավոր: Չինաստանի ավտոարդյունաբերական ասոցիացիայի հրապարակած տվյալների համաձայն` 2011 թվականին երկրում ավտոմեքենաների արտադրության և վաճառքի ծավալների աճի ներկայացված ցուցանիշները նվազագույնն են` վերջին շուրջ 13 տարիների կտրվածքով: Ընդ որւմ, միայն 2010 թվականի համեմատությամբ Չինաստանում ավտոմեքենաների արտադրության և վաճառքի աճի ցուցանիշները նվազել են, համապատասխանաբար, 31.6 և 29.9 տոկոսային կետով:
Վերլուծաբանների գնահատմամբ` 2011 թվականին չինական ավտոարտադրության ոլորտում և նաև ավտոշուկայում գրանցված աճի տեմպերի անկումը պայմանավորված է այս երկրի կառավարության որդեգրած մակրոտնտեսական քաղաքականությամբ ու ոլորտի նկատմամբ վերահսկողության ուժեղացմամբ:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
