Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ԿԱԶՄՎԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
18/01/2012 12:23
Կիսվել

ԿԱԶՄՎԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

Եվրոպական պարտքային ճգնաժամը շարունակում է խորանալ, ամերիկյան տնտեսությունը դրսևորում է անկայունություն, իսկ ասիական մի շարք առաջատար երկրներում գրանցվում է տնտեսական աճի տեմպերի անկում: Թե ինչ է սպասվում համաշխարհային տնտեսությունն այս պայմաններում և թե ինչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել համաշխարհային տնտեսության խնդիրների լուծման ուղղությամբ, փորձել է պարզել Foreign Policy պարբերականը` հարցումներ իրականացնելով վերլուծաբանների ու փորձագետների շրջանում: Արդյունքում, կազմվել է համաշխարհային տնտեսության փրկության` 13 դրույթներից բաղկացած ծրագիր: Վերջինիս ամփոփ տեսքն այսպիսին է.

1. Անհրաժեշտ է «չեղյալ համարել» բոլոր պարտքերը: Առաջարկվում է եվրոպական երկրների պարտքերի ու ամերիկացիների վարկային փոխառությունների դուրսգրում, ինչի արդյունքում համաշխարհային տնտեսությունը հնարավորություն կստանա «սկսել ամեն-ինչ նորից»:

2. Անհրաժեշտ է բոլորին ընդունել աշխատանքի: Տնտեսման նպատակով կառավարությունների կողմից պետական աշխատողների կրճատումը հանգեցնում է գործազրկության մակարդակի բարձրացմանն ու նպաստում նոր ճգնաժամի զարգացմանը: Ըստ վերլուծաբանների` ֆինանսական դժվարությունների առջև հայտնված բանկերին ֆինանսական օգնություն տրամադրելու փոխարեն ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կառավարությունները կարող են նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը` ձևավորելով հատուկ պետական ընկերություններ ու աշխատանքի ընդունելով բոլոր գործազուրկներին:  

3. Անհրաժեշտ է հավաքագրել համաշխարհային տնտեսության վերաբերյալ նոր տվյալներ: Այն վիճակագրական տվյալները, որոնց հիման վրա ներկայումս գնահատվում են համաշխարհային տնտեսության զարգացումն ու միտումները, բավարար չեն:

4. Անհրաժեշտ է կրճատել ռազմական ծախսերը և տնտեսված միջոցներն ուղղել նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ռազմական ծախսերի մեծացման միջոցով տնտեսության խթանումն այլևս արդիական չէ:

5. Անհրաժեշտ է արագացնել գնաճը: Վերլուծաբանների վստահ են` բարձր գնաճը թույլ կտա «այրել» զարգացած երկրների պարտքերն ու դադարեցնել վեճերն այն հարցի շուրջ, թե ով է մարելու կուտակված պարտքերը: 4-6%-ի սահմաններում տատանվող գնաճը «կօգնի» տնտեսություններին` միաժամանակ այնքան էլ մեծ հարված չհասցնելով բնակչությանը:

6. Անհրաժեշտ է ենթակառուցվածքների զարգացմանն ուղղել միլիոնավոր դոլարներ: Սա կօգնի կրճատել գործազրկությունն ու կնպաստի տնտեսության աճին:

7. Անհրաժեշտ է զգալի բարձրացնել նվազագույն աշխատավարձը:

8.  Անհրաժեշտ է լուծել գիտնականների ու գիտական աշխատողների խնդիրները:

9.  Անհրաժեշտ է «հանգստացնել» միջազգային արժութային համակարգն ու այդ կերպ դադարեցնել առևտրային պատերազմները: Առաջարկվում է ստեղծել արժութային շուկաների կարգավորման առավել թափանցիկ մեխանիզմներ:

10.  Անհրաժեշտ է կատարել «խոշոր գնումներ»: Վերլուծաբանները հարուստ մարդկանց առաջարկում են որքան հնարավոր է մեծ գումարային գնումներ կատարել, իսկ երկրների կառավարություններին` որքան հնարավոր է բարձր հարկ սահմանել մեծ գնումների նկատմամբ:

11. Անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել առողջապահության վրա և ներդրումներն ուղղել մարդկային կապիտալ:

12. Անհրաժեշտ է կառուցել «կանաչ» քաղաքներ:

13. Անհրաժեշտ է ունենալ որքան հնարավոր շատ ազատ ժամանակ: Սա օգնի նոր գաղափարների ու մտքերի ի հայտ գալուն:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59