
CITIGROUP-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ
Ամերիկյան Citigroup բանկային խումբը, որը հանդիսանում է ԱՄՆ խոշորագույն ֆինանսական կորպորացիաներից մեկը, ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` 2011 թվականին բանկի զուտ շահույթը, 2010 թվականի տվյալների հետ համեմատած, աճել է 6%-ով և կազմել 11,276 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, հասույթն աճել է 9,52%-ով և կազմել 78,353 մլրդ ԱՄՆ դոլար:
Ամերիկյան Citigroup բանկային խումբը հիմնադրվել է 1812 թվականին: Այն իր ներկայացուցչություններն ունի աշխարհի ավելի քան 100 երկրներում: