2011Թ.-ԻՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏՔԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
2011 թվականին վարկային քարտերի գծով ամերիկացիների ընդհանուր պարտքերը կրճատվել են շուրջ 11%-ով: Ինչպես հաղորդում է CNNMoney-ն` հաշվետու տարում փոխառու միջոցների միջին ցուցանիշը կրճատվել է 0,9 հազար ԱՄՆ դոլարով և կազմել է 6,5 հազար ԱՄՆ դոլար: Փորձագետների գնահատմամբ` ամերիկացիների կողմից ծախսերի կրճատումը հիմնականում պայմանավորված է սպառողական վստահության անկմամբ և բանկերի կողմից վարկերի տրամադրման ժամկետների կրճատմամբ: