18/01/2012 17:45
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ
2011 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայում գործազուրկների թիվն աճել է 118 հազարով: Նոյեմբեր ամսվա վերջի դրությամբ այս երկրում հաշվառվել է 2.68 մլն գործազուրկ: Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու ամսվա արդյունքներով գործազուրկները կազմել են երկրի տնտեսապես ակտիվ բնակչության 8.4%-ը: Սա գործազրկության մակարդակի առավելագույն ցուցանիշն է` 1995 թվականից ի վեր: Ռեկորդային է նաև գործազրկության մակարդակը 16-24 տարիքային խումբը ներկայացնող բրիտանացիների շրջանում (շուրջ 23%):
Հատկանշական է, որ վերլուծաբանները հաշվետու ժամանակահատվածի համար կանխատեսել էին երկրում գործազրության մակարդակի փոքր-ինչ ցածր ցուցանիշ:
09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
602.81
-9.12
18:49 09/11/26
18:12 09/11/26
15:59 09/11/26
