2011Թ.-ԻՆ AIRBUS-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇ
The New York Times թերթի հրապարակման համաձայն` 2011 թվականին եվրոպական Airbus ավիաընկերությունը գրանցել է պատվերների աննախադեպ քանակ: Հաշվետու այս մեկ տարում ինքնաթիռների արտադրության ոլորտում ընկերությունը ստացել է շուրջ 1419 պատվեր: Փորձագետների գնահատմամբ` պատվերների նման մեծ քանակը հիմնականում պայմանավորված է A320 ինքնաթիռի նկատմամբ պահանջարկի աճով:
Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով Airbus ավիաընկերության հասույթը կազմել է 169 մլրդ ԱՄՆ դոլարը: Միևնույն ժամանակ, պատվիրատուներին ինքնաթիռների մատակարարումների տարեկան ծավալն աճել է 5%-ով և կազմել 534 միավոր: