Ի պատասխան Եվրամիության սահմանափակող միջոցների՝ Իրանը պատժամիջոցներ կսահմանի
Իրանի իշխանությունները կսահմանեն իրենց պատժամիջոցներն՝ ի պատասխան Թեհրանի դեմ Եվրամիության ընդունած սահմանափակող միջոցների։ Այս մասին ասված է Իրանի արտաքին գործերի նախարարության՝ Twitter-ում տարածած հաղորդագրության մեջ:
Փետրվարի 20-ին ԵՄ խորհուրդը նոր պատժամիջոցներ Է սահմանել Իրանի դեմ՝ երկրում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով՝ սև ցուցակում ներառելով ևս 32 ֆիզիկական անձանց և 2 կազմակերպություններ:
Ինչպես փետրվարի 15-ին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ-ն մտադիր է նաև փետրվարի 24-ին առանձին պատժամիջոցներ սահմանել Իսլամական Հանրապետության դեմ՝ հակառուսական սահմանափակող միջոցների 10-րդ փաթեթի շրջանակներում։ Դրանում ներառվելու են իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք, ԵՄ-ի կարծիքով, առնչություն ունեն Ռուսաստանին իրանական ռազմական մատակարարումների հետ: