
Ռուսաստանին աջակցելու համար ԱՄՆ-ն Չինաստանի ընկերությունների դեմ պատժամիջոցներ կսահմանի
ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն հայտարարել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ կսահմանի Չինաստանի ընկերությունների դեմ, եթե նրանք չդադարեցնեն համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Ադեյեմոն նշել է, որ ամերիկացի պաշտոնյաները մտադիր են ուղղակիորեն դիմել չինական ընկերություններին կամ ֆինանսական հաստատություններին: Պաշտոնյայի խոսքով ՝ Միացյալ Նահանգների իշխանությունները նրանց կբացատրեն, որ չինական կազմակերպություններն ու բանկերը կհայտնվեն պատժամիջոցների տակ, եթե նյութական աջակցություն ցուցաբերեն Ռուսաստանի Դաշնությանը: