INTEL-Ը ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃՈՎ
Միկրոչիպերի արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Intel ընկերությունն ամփոփել է 2011 թվականի ֆինանսական արդյունքնեորը արդյունքները: Հաշվետվության համաձայն` 2011 թվականին ընկերության զուտ շահույթը, 2010 թվականի տվյալների հետ համեմատած, աճել է 13%-ով և կազմել 12,9 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, հասույթն աճել է 24%-ով և կազմել 54 մլրդ ԱՄՆ դոլար:
Փորձագետների կանխատեսումների համաձայն` 2012 թվականի առաջին եռամսակի արդյունքերով ընկերության համախառն հասույթը կկազմի 12,3-13,3 մլրդ ԱՄՆ դոլար: