
SIEMENS-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 17% ԱՆԿՈՒՄ
Գերմանական Siemens AG ընկերությունը ամփոփել է 2011-2012 ֆինանասկան տարվա իր գործունեության արդյունքերը, որն ավարտվել է 2011 թվականի դեկտեմբերի 31-ին: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` զուտ շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 17%-ով և կազմել 1,457 մլրդ եվրո: Միևնույն ժամանակ, ընկերության համախառն հասույթն աճել է 2%-ով և կազմել 17,902 մլրդ եվրո:
Siemens AG ընկերությունը հիմնադրվել է 1847 թվականին: Այժմ ընկերությունն իր ներկայացուցչություններն ունի աշխարհի շուրջ 190 երկրներում: Ընկերության աշխատակիցների թվաքանակը գերազանցում է 420 հազարը: