
ԱՄՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽՈՐԱՆԱԼ
Բնակարանային ֆինանսավորման ամերիկյան Federal Housing Finance Agency (FHFA) գործակալությունը պաշտոնական նամակ է ուղղել ԱՄՆ պետական կառույցներին` տեղեկացնելով, որ ԱՄՆ հիփոթեքային շուկայի հսկաներին` Fannie Mae и Freddie Mac ընկերություններին, կուտակած պարտքերի մարման համար անհրաժեշտ է ևս 100 մլրդ ԱՄՆ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում:
Նշենք, որ Fannie Mae-ը և Freddie Mac-ը ներկայացնում են ԱՄՆ-ի հիփոթեքային շուկայի զգալի մասը` մոտ 30 մլն չմարված հիփոթեքային վարկեր: