
APPLE-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Ամերիկյան Apple ընկերությունն ամփոփել է 2011-2012 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդունքները: Հրապարակված հաշվետվության համաձայն` հաշվետու այս երեք ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ընկերության զուտ շահույթը գրեթե կրկնապատկվել է և կազմել 13,06 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն հասույթն աճել է 73%-ով և կազմել 46,33 մլրդ ԱՄՆ դոլար: Ինչպես նշվում է Apple-ի հայտարարության մեջ` այս ցուցանիշներն ընկերության համար ռեկորդային են:
Նշենք, որ հաշվետու եռամսյակում` 2011 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, Apple ընկերությունը վաճառել է 37.04 մլն iPhone սմարթֆոն: Ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 120%-ով: Միևնույն ժամանակ, iPad պլանշետ-համակարգիչների վաճառքի ծավալներն աճել են 111%-ով (15.43 մլն օրինակ):