25/01/2012 14:58
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ
2011 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով, ըստ նախնական գնահատականների, Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքների հետ համեմատած, նվազել է 0,2%-ով: Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական բյուրոն: Հատկանշական է, որ ցուցանիշը չի համընկել շուկայի մասնակիցների կանխատեսումների հետ, որոնք ներկայացրել էին առավել լավատեսական սպասումներ` կանխատեսելով միայն 0,1% տնտեսական անկում: Ընդհանուր առմամբ, 2011 թվականի արդյունքներով Մեծ Բրիտանիայի տնտեսությունը գրանցել է 0.9% աճ:
Նշենք նաև, որ իր վերջին կանխատեսումներում ԱՄՀ-ն իջեցրել է Մեծ Բրիտանիայի տնտեսության աճի տեմպերի կանխատեսումները: Նոր կանխատեսումների համաձայն` 2012 թվականին Մեծ Բրիտանիայի տնտեսական աճը կկազմի 0,6%, իսկ 2013 թվականին` 2,0%:
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
609.82
+7.01
16:41 10/11/26
15:36 10/11/26
15:09 10/11/26
12:26 10/11/26
12:07 10/11/26
