Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
ՊԵԿ-ը բացահայտել է Երևանում կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված կեղծ օղիների և կոնյակների արտադրություն
28/02/2023 12:27
Կիսվել

ՊԵԿ-ը բացահայտել է Երևանում կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված կեղծ օղիների և կոնյակների արտադրություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը` հսկողություն իրականացնելով գործունեության բոլոր ոլորտների նկատմամբ: 

Ազգային անվտանգության ծառայությունից Պետական եկամուտների կոմիտե օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքում կազմակերպվում է կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված կեղծ օղիների և կոնյակների արտադրություն, և այդ ալկոհոլային խմիչքներն  իրացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։  

Ստացված տվյալներն իրացնելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողից  մշակվել ու  ձեռնարկվել են համալիր, լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է հնարավոր կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրամասի ստույգ գտնվելու վայրը, որից հետո տվյալ տարածքը վարչության աշխատակիցները վերցրել են   օպերատիվ հսկողության տակ։ 

Միջոցառումների ընթացքում վարչության աշխատակիցները գնահատելով իրավիճակը՝ մտացածին և ճշմարտանման տեղեկությունների օգտագործման միջոցով հանկարծակի եղանակով մուտք են գործել տարածք, որի արդյունքում շինության նկուղային հարկում հայտնաբերվել է ալկոհոլային խմիչքների քողարկված արտադրամաս, որտեղ  այդ պահին աշխատել է  6 աշխատակից։ 

Պարզվել է, որ գործունեությունը կազմակերպած անհատ ձեռնարկատերն առանց ծանուցման իրականացրել է ծանուցման ենթակա գործունեություն` զբաղվել է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, ինչպես նաև հիշյալ գործունեությունը կազմակերպելու համար և իրացման նպատակով ձեռք բերել, պահել և օգտագործել է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության կեղծ ակցիզային դրոշմանիշեր։ 

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նույն օրը, ծանուցման ենթակա գործունեությունն առանց ծանուցման իրականացնելու, միաժամանակ իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու կամ օգտագործելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Նախաքննության շրջանակում քննիչի կայացրած որոշման համաձայն ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատակիցների մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի սկզբնական զննություն: Հայտնաբերված կոնյակի և օղու պատրաստման ու իրացման համար նախատեսված պարագաներն առգրավվել են: Հայտնաբերվել են կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված և պիտակավորված տարբեր անվանումներով 446 շիշ կոնյակ և 4949 շիշ օղի, պոլիէթիլենային տակառներով 200-250 լիտր տարողությամբ՝ 13 հատ էթիլ սպիրտ, պոլիէթիլենային տարաներով՝ 10 հատ 20 լիտր տարողությամբ կոնյակ, տարբեր ապրանքանիշի պիտակներ, խցաններ, շշեր, ինչպես նաև ալկոհոլային խմիչքներ արտադրելու և շշալցնելու համար անհրաժեշտ սարքավորումներ։ 

Միջոցառումներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու համար: Նախնական տվյալներով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 15 մլն ՀՀ դրամի վնաս։ Միաժամանակ, անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու նպատակով այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ: Հնարավոր տուգանքի չափը կկազմի 165 մլն ՀՀ դրամ: 

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու նման արատավոր երևույթներն, այդ թվում ակցիզային դրոշմանիշների կիրառման օրինականությունը պարզելու հարցում` հիշեցնելով, որ օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ:

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78