![ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ Է ՍՏԱՆՈՒՄ 3.5 ՄԼՆ ՄԱՐԴ](https://b24.am/pub/uploads/2012/01/joblesss_266508425.jpg)
ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ Է ՍՏԱՆՈՒՄ 3.5 ՄԼՆ ՄԱՐԴ
ԱՄՆ Աշխատանքի նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ աշխատանքային նախորդ մեկ շաբաթվա արդյունքներով, որն ավարտվել է հունվար 21-ին, երկրում գործազրկության նպաստ ստանալու նպատակով ներկայացված դիմումների ընդհանուր թվաքանակը, նախորդ շաբաթվա համեմատությամբ, աճել է 21 հազարով և կազմել 377 հազար դիմում: Ըստ պաշտոնական վիճակագրության` ներկայումս ԱՄՆ-ում գործազրկության նպաստ է ստանում 3,554 մլն մարդ:
Նշենք, որ երկրում զբաղվածության խթանման նպատակով ԱՄՆ իշխանությունները մշակել են նոր փաթեթ, որն ուղղված է երկրում ներքին սպառման աշխուժացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: