Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
30/01/2012 20:35
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (DCFTA) բանակցությունների մեկնարկի ապահովման նպատակով իրականացվելիք միջոցառումների կատարողականի վերաբերյալ այսօր, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն:

«Այս խորհրդակցության նպատակն է քննարկել Եվրամիության նկատմամբ մեր ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Մենք նաև նախապատրաստում ենք Հանրապետության Նախագահի այցելությունը Բրյուսել, որի ժամանակ պետք է հայտարարվի խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններն սկսելու մասին, իսկ դրա նախապայմանն այն է, որ պետք է կատարենք ստանձնած բոլոր պարտավորությունները»,- նշել է վարչապետ Սարգսյանը քննարկման մեկնարկին:

Անդրադառնալով համաձայնագրի նախապատրաստման աշխատանքների կատարողականին` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների կողմից բավական ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվել: Մասնավորապես, նա զեկուցել է չորս հիմնական ուղղություններով` առևտրի տեխնիկական խոչընդոտների, սանիտարիային և բուսասանիտարիայի, մտավոր սեփականության իրավունքների և ընդհանուր համակարգման ոլորտներում ձեռնարկված բարեփոխումների վերաբերյալ: Տիգրան Դավթյանը տեղեկացրել է, որ փետրվարի 5-ին ավարտվում է Հայաստանի կողմից կատարված աշխատանքների վերջնական գնահատականը: Այնուհետև փետրվարի վերջին Բրյուսելում կայանալու է համապատասխան բարձրաստիճան կոմիտեի նիստը, որտեղ քննարկվելու է մեր երկրի` բանակցությունների մեկնարկին պատրաստ լինելու հարցը:

Հաջորդիվ քննարկման մասնակից պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները զեկուցել են իրենց ոլորտում իրականացված աշխատանքների մասին, մանրամասներ ներկայացրել ձեռնարկված քայլերի առնչությամբ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` կառավարության ղեկավարը հանձնարարել է առաջիկա օրերին ներկայացնել վերջնական տեղեկանքները` հաշվետվողականությունը համալրելու նպատակով:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մասնավորապես, Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին առնչվող հարցեր:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59