
2011Թ.-ԻՆ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 13%-ՈՎ
2011 թվականի արդյունքներով Ճապոնիայում ավտոմեքենաների արտադրության ծավալները, նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատած, նվազել են 12,8%-ով և կազմել մոտ 8 մլն ավտոմեքենա: Փորձագետների կարծիքով` ցուցանիշիների անկումը պայմանավորված է Թաիլանդում տեղի ունեցած ցունամի ավելիչ հետևանքներով:
Միևնույն ժամանակ, 2011 թվականի դեկտեմբեր ամսվա արդյունքով` Ճապոնիայում ավտոմեքենաների արտադրության ծավալները, նախորդ ամսվա տվյալների հետ համեմատած, աճել են 13,4%-ով և կազմել 848,208 ավտոմեքենա: