Ուկրաինայում 2022-ին 20.2% գնաճի պայմաններում միջին աշխատավարձը նվազել է
Ուկրաինայում միջին ամսական աշխատավարձը վերջին մեկ տարվա ընթացքում նվազել է 55 դոլարով: Այս մասին են վկայում Պետական վիճակագրական ծառայության (Գոսստատ) տվյալները: Էկոնոմիկայի նախարարությունում էլ կանխատեսում են գնաճի տեմպի արագացում։
Գործակալության տվյալներով՝ 20.2% տարեկան միջին գնաճի հիման վրա ուկրաինացիների իրական աշխատավարձերը 2022-ին նվազել են մոտ 14%-ով։
Միաժամանակ, էկոնոմիկայի նախարարությունն առաջիկայում կանխատեսում է գնաճի արագացում, որին կնպաստի սպառողական պահանջարկի աճը։