
Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը հունվար-փետրվար ամիսներին աճել է 25.9%-ով
Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը հունվարից փետրվար ընկած ժամանակահատվածում աճել է տարեկան 25.9%-ով՝ գերազանցելով 33.68 միլիարդ դոլարը: Այս մասին հայտնում է Չինաստանի մաքսային վարչությունը։
ՉԺՀ մաքսային վարչության տվյալների համաձայն՝ Չինաստանից Ռուսաստան արտահանումը երկու ամսում աճել է 19.8%-ով և կազմել մոտ 15.03 միլիարդ դոլար: Ռուսական ապրանքների և ծառայությունների ներմուծումն էլ աճել է 31.3%-ով և կազմել մոտ 18.65 միլիարդ դոլար։
Հիշեցենք՝ անցյալ շաբաթ Չինաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովը հայտարարել էր, որ այս տարի ռուս-չինական ապրանքաշրջանառությունը պետք է հասնի 200 միլիարդ դոլար թիրախային միջակայքին: