AMERICAN AIRLINES-Ը ԿԿՐՃԱՏԻ ԵՎՍ 13 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
ԱՄՆ խոշորագույն ավիափոխադրող American Airlines ընկերությունն իր ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում մտադիր է կրճատել ևս 13 հազար աշխատատեղ: Նման քայլն ընկերությանը հնարավորություն կտա անձակազմի վրա կատարվող ծախսերը կրճատել 20%-ով, որը կկազմի տարեկան մոտ 1,25 մլրդ ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ 2011 թվականի նոյեմբերին American Airlines ընկերությունն իրեն սնանկ ճանաչելու նպատակով համապատասխան հայտ էր ներկայացրել դատարան: Ընկերությունը նման քայլի էր դիմել կուտակած պարտքերի մարումը հետաձգելու ու կրեդիտորներից պաշտպանվելու համար: Ներկայումս նախատեսվում է, որ ընկերությունը կմեկնարկի վերակազմավորման գործընթաց: