
NOKIA, SAMSUNG, APPLE
2011 թվականի չորրորդ եռամսյակում Apple ընկերությունը համաշխարհային շուկայում վաճառել է շուրջ 37 մլն բջջային հեռախոս, որի արդյունքում ընկերությունը զբաղեցրել է շուկայի 8,7%-ը: Նշենք, որ այս ցուցանիշով Apple-ը զիջում է միայն Nokia և Samsung ընկերություններին, որոնց վաճառքի ծավալները հաշվետու ժամանակահատվածում կազմել են, համապատասխանաբար, 113,5 մլն և 97,6 մլն բջջային հեռախոս:
Նշենք, որ 2010 թվականի արդունքներով Apple-ի մասնաբաժինը բջջային հեռախոսների շուկայում կազմել էր 4%: