
SONY-Ն ԿՐԵԼ Է 2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՎՆԱՍ
Ճապոնական Sony ընկերությունն ամփոփել է 2011-2012 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` նշված ժամանակահատվածում ընկերությունը կրել է 2,08 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս: Միևնույն ժամանակ, համախառն հասույթն կրճատվել է 17,4%-ով և կազմել 23,89 մլրդ ԱՄՆ դոլար:
Sony ընկերությունը հիմնադրվել է 1946 թվականին և հանդիսանում է իր ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկը: