Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՊԵԿ-ը բացահայտել է Վրաստանից կեղծ փաստաթղթերով որպես ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող բեռների ներմուծման դեպքեր
10/03/2023 12:17
Կիսվել

ՊԵԿ-ը բացահայտել է Վրաստանից կեղծ փաստաթղթերով որպես ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող բեռների ներմուծման դեպքեր

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է Վրաստանից ներմուծումները` որպես ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներ ձևակերպելու բազմաթիվ դեպքեր:

Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված որոշ ընկերությունների կողմից 2020-2022թթ-ի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները փաստացի ձեռք են բերվել և ներմուծվել Վրաստանից:

Ամիսներ շարունակ ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ շուրջ մեկ տասնյակի հասնող ընկերությունների իրական սեփականատիրոջ կողմից մշակվել և իրագործվել է հանցավոր սխեմա: Արդյունքում, ընկերությունները խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:

Մասնավորապես, տրանսպորտային միջոցը դատարկ վիճակում հատել է հայ-վրացական սահմանը, հետո՝ վրաց-ռուսական սահմանը, այնուհետև վերադարձել է ու նորից դատարկ վիճակում հատել  ռուս-վրացական սահմանը:  ՌԴ-ում  կազմվել է ՌԴ ռեզիդենտից ապրանքների ձեռքբերման կեղծ հաշիվ-ապրանքագիր և տարանցիկ հայտարարագիր: Տրանսպորտային միջոցն այդ հայտարարագրով հատել է ՌԴ «Վերին Լարսի» սահմանային անցակետը, սակայն Վրաստանի «Կազբեգի» սահմանային անցակետում չի ներկայացրել ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագիրը և տարանցիկ հայտարարագիրը ու փաստացի Վրաստան է մուտք  գործել դատարկ վիճակում: Այնուհետև Վրաստանում  ֆիզիկական անձանց ու տրանսպորտային միջոցների վարորդների անուններով ձեռք են բերվել ապրանքներ, որոնք բեռնվել են տրանսպորտային միջոց: Նշված ապրանքներով բեռնված տրանսպորտային միջոցը հատել է Վրաստանի «Սադախլո» սահմանային անցակետը` ձևակերպվելով արտահանում Վրաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն, սակայն հասնելով Հայաստանի «Բագրատաշենի» սահմանային անցակետ`  Հայաստանի մաքսային մարմնին ներկայացվել է ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագիրն ու տարանցիկ հայտարարագիրը:

Նախորոք իմանալով Վրաստանում ձեռք բերվող ապրանքների տեսականին և քանակները` ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագրում և տարանցիկ հայտարարագրում նշվել են ձեռքբերվող ապրանքների իրական տեսականին և քանակները, իսկ ապրանքների գները նշվել են մի քանի անգամ ցածր գնով:

Նկարագրված եղանակով շուրջ մեկ տասնյակի հասնող ընկերությունների կողմից 2020-2022թթ-ի ընթացքում 72 դեպքով փաստացի Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել «Կինդեր ձվիկ» կոնֆետներ, մաստակներ, տնտեսական և այլ ապրանքներ, որոնք փաստաթղթերով ձևակերպվել են որպես ԵԱՏՄ անդամ ՌԴ-ից ներմուծումներ:

Միաժամանակ օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ մեկ տասնյակի հասնող ընկերությունների իրական սեփականատիրոջը պատկանող ընկերություններից մեկը նկարագրված սխեմայով պատրաստվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել ապրանքներ: Բեռը ներմուծող տրանսպորտային միջոցը Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո մուտք է գործել «Բագրատաշենի» սահմանային անցակետ: Վարորդի մոտից հայտնաբերվել են ներմուծված ապրանքների արտահանման փաստաթղթերը և նամակ, որով ՌԴ ապրանք մատակարարողը  հայտնել է, որ իբրև սխալմամբ է ապրանքն ուղարկել Հայաստանի Հանրապետություն և պահանջել բեռը  հետ վերադարձնել: Սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում կանխվել է ներմուծված բեռի արտահանումը Ռուսաստան: փաստացի հետազոտմամբ պարզվել է նաև, որ ներմուծված ապրանքների  մակնշումները թուրքերեն լեզվով են:

Կազմված նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Առերևույթ, հանցագործության դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ տրանսպորտային միջոցը տեղափոխվել է Երևան քաղաքում գտնվող մաքսային տերմինալ:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է՝ փաստացի երրորդ երկրներից ներմուծումները չձևակերպել որպես  ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներ:

Նմանօրինակ դեպքերը բացահայտելու համար ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում իրականացվում են ամենօրյա հսկողական աշխատանքներ՝ նման երևույթները կանխարգելելու և բացահայտելու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11