13/02/2012 12:47
ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՄՆ-Ն ՍԱՀՄԱՆԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ՌԵԿՈՐԴՆԵՐ
2011 թվականի արդյունքներով ԱՄՆ առևտրային հաշվեկշռի պակասուրդն աճել է 11.6%-ով և կազմել 558 մլրդ դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է` վերջին շուրջ 3 տարիների կտրվածքով: ԱՄՆ Առևտրի նախարարության հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու այս մեկ տարում երկրի արտահանման ծավալն աճել է 14.5%-ով և կազմել 2.1 տրիլիոն դոլար, իսկ ներմուծումն աճել է 13.8%-ով` կազմելով 2.7 տրիլիոն դոլար:
Հատկանշական է, որ 2011 թվականի արդյունքներով ԱՄՆ տարեկան արտահանման ծավալը նույնպես ռեկորդային է` վերջին մի քանի տարիների կտրվածքով: Ներմուծման ոլորտում ռեկորդ գրանցվել է առանձին ապրանքների գծով: Այսպես, 2011 թվականին ռեկորդային ցուցանիշի են հասել ավտոմեքենաների և բենզինի ներմուծման ծավալները: Միևնույն ժամանակ, Չինաստանից ԱՄՆ ներմուծման ծավալը նույնպես հասել է ռեկորդային մակարդակի` կազմելով 400 մլն դոլար:
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
609.82
+7.01
15:36 10/11/26
15:09 10/11/26
12:26 10/11/26
12:07 10/11/26
