Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԻՆ
15/02/2012 16:05
Կիսվել

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 15-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ  ղեկավար Արա Սադոյանին և շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Գագիկ Գյանջումյանին՝  համատեղ աշխատանքի համար:

Քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանների աշխատանքի հանրագումարով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը և ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ և սրտացավ աշխատանք: Տարոն Մարգարյանը նշել է նաև, որ վարչական շրջանի նոր ղեկավարը, պահպանելով տարիների ընթացքում ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները, իր նոր մոտեցումներով և կազմակերպչական ունակություններով պետք է նպաստի Կենտրոն վարչական շրջանի և, առհասարակ, քաղաքի հետ կապված ծրագրերի իրականացմանը:

«Համատեղ ուժերով պետք է աշխատենք բնակչության գոհունակությանն ու վստահությանն արժանանալու համար: Վերանայելով մոտեցումները բոլոր այն ոլորտներում, որտեղ այս պահին թերացումներ կան, պետք է բոլոր ուժերը կենտրոնացնել և վերացնել դրանք»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` պատասխանատու պաշտոնը ստանձնած նոր ղեկավարին մաղթելով աշխատանքային կրկնապատիկ եռանդ:

Իր հերթին Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Սադոյանը հավաստիացրել է քաղաքապետին, որ, ծանոթ լինելով տեղական ինքնակառավարման համակարգին` ուժերի ներածին չափով աշխատելու է Երևանի, Կենտրոնի և բնակիչների խնդիրներն ու հոգսերը թեթևացնելու և լուծումներ գտնելու ուղղությամբ:

Անդրադառնալով բնակիչների հետ հետադարձ կապի ապահովման հարցին՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանում բնակիչների ընդունելություններն ու բակային հանդիպումները  դարձնել առավել հաճախակի, որպեսզի բնակչության կողմից բարձրացված հարցերն ու խնդիրները ստանան շուտափույթ լուծում:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը:  

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85