ԻՏԱԼԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ
Իտալիայի կառավարությունը հրաժարվել է պայքարել 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերը Հռոմում անցկացնելու իրավունքի համար: Նման որոշման հիմքում ընկած են երկրի ֆինանսական խնդիրները: Ինչպես հաղորդում է Reuters-ը` Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին այս կապակցությամբ հայտարարել է, որ Իտալիայի տնտեսության ներկայիս ծանր իրավիճակում երկրի կառավարությունը չի կարող տրամադրել Օլիմպիական խաղերի կազմակերպման համար անհարժեշտ ֆինանսական երաշխիքները:
Նշենք, որ Իտալիան տարածաշրջանի այն երկրներից է, որոնք զգալի տուժել են եվրոպական պարտքային ճգնաժամից: Այս երկրի արտաքին պետական պարտքը կազմում է շուրջ 1.9 տրիլիոն եվրո` գերազանցելով ՀՆԱ-ի 120%-ը: Իտալիայի կառավարությունը ներկայումս անցում է կատարել զսպող քաղաքականության: Նման պայմաններում մի շարք միջազգային վարկանիշային գործակալություններ արդեն իսկ մի քանի մակարդակով իջեցրել են Իտալիայի վարկանիշերը: