Մեծ Բրիտանիայի գնաճը փետրվարին հասել է 10.4%-ի
Երեք ամիս անընդմեջ անկումից հետո փետրվարին Մեծ Բրիտանիայում գնաճն անսպասելիորեն աճել է մինչև 10.4%:
Սպառողական գների աճի հիմնական գործոնը երկրի սուպերմարկետներում բանջարեղենի պակասն է։ Փետրվարին նաև բարերում և ռեստորաններում ալկոհոլը թանկացել է 2%-ով։ Տարեկան կտրվածքով այս կատեգորիայի գնաճը կազմել է 12.1%: Հագուստը թանկացել է 2.5%-ով , 2.1%-ով էլ բարձրացել է սննդամթերքի և զովացուցիչ ըմպելիքների գինը։ Ընդհանուր առմամբ, զամբյուղում ընդգրկված բոլոր ապրանքների գների աճը փետրվարին կազմել է 1.3%, ծառայություններինը՝ 0.8%։
Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում գնաճը գագաթնակետին է հասել 2022-ի հոկտեմբերին՝ կազմելով 11.1%։ Սա ամենաբարձր ցուցանիշն է ավելի քան 40 տարվա ընթացքում: