Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 ԱՆԳԱՄ
20/02/2012 14:43
Կիսվել

ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 ԱՆԳԱՄ

Հունվարին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալը կազմել է 345.9 մլն դոլար (133.9 մլրդ դրամ): Նախորդ տարվա նույն ժաանակահատվածի համեմատությամբ ցուցանիշն աճել է 5.3%-ով, մինչդեռ նախորդ ամսվա` դեկտեմբերի համեմատությամբ ցուցանիշը կրճատվել է 33.9%-ով: Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ամփոփ վիճակագրական տվյալները:

Համաձայն պաշտոնական վիճակագրության` հաշվետու ամսում, տարեկան կտրվածքով, ՀՀ արտահանման ծավալը գրեթե չի փոփոխվել` կազմելով 71.5 մլն դոլար (27.7 մլրդ դրամ), իսկ ներմուծման ծավալն այս նույն ժամանակահատվածում աճել է 6.6%-ով և կազմել 274.4 մլն դոլար (106.2 մլրդ դրամ): Արդյունքում, հունվարին ներմուծման ծավալը գերազանցել է արտահանումն ավելի քան 3 անգամ:

Նշենք նաև, որ հունվարին, նախորդ ամսվա համեմատությամբ, ՀՀ արտահանման ծավալը նվազել է 41.8%-ով, ներմուծման ծավալը`  31.5%-ով:

2011 թվականին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալը, նախորդ տարվա համեմատությամբ, աճել էր շուրջ 14.4%-ով` կազմելով 5481.0 մլն դոլար (2044.2  մլրդ դրամ), ընդ որում` արտահանման ծավալն աճել էր 27.7%-ով` կազմելով 1329.5  մլն դոլար (495.8 մլրդ դրամ), իսկ ներմուծման ծավալն, աճելով 10.7%-ով, կազմել էր 4151.5 մլն դոլար (1548.4 մլրդ դրամ):

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01