Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
20/02/2012 14:50
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում մասնակցել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին: ՀՀ կառավարության Մամուլի ծառայության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը, պատասխանել բարձրաստիճան սպաներին հետաքրքրող հարցերին:

Նշելով, որ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ մշակվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարություն՝ վարչապետն ասել է, որ դրա նպատակն է լինելու պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ 11 ճյուրեղով իրականացնել ներդրումային ծրագրեր: «Արդյունաբերական նոր ճյուղային քաղաքականության թիրախն է լինելու աշխատատեղերի ստեղծումը», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ ծրագրային երկրորդ գերակա ուղղությունը գյուղատնտեսության ոլորտն է: Կառավարությունը շարունակելու է սերմերի, դիզվառելիքի, պարարտանյութի սուբսիդավորման ծրագրերը, որպեսզի գյուղացին ի վիճակի լինի նվազեցնել գյուղմթերքի ինքնարժեքը և կարողանա ստանալ եկամուտներ: Գյուղացիական տնտեսություններին հնարավորություն է ընձեռնվելու նաև ցածր տոկոսոդրույքներով վարկերի միջոցով կամ լիզինգային տարբերակով ձեռք բերել գյուղտեխնիկա, ինչը ևս նպաստելու է այս բնագավառի զարգացմանը:

Տիգրան Սսարգսյանն ասել է, որ այսուհետ պետությունը ֆինանսական միջոցներ է հատկացնելու նաև սոցիալապես անապահով ընտանիքների աշխատունակ քաղաքացիների համար աշխատատեղերի ստեղծման և կրթության հասանելիության ապահովման նպատակով:

Վարչապետը նաև տեղեկացրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ մշակվել է ծրագիր, որով պետությունն օգնելու է զինծառայողին կողմնորոշվել հետագա գործունեության հարցում: «Մշակվել են հաշվառման թերթիկներ, որոնցով պետք է բացահայտենք, թե զինծառայողն ինչ հմտություններ, կարողություններ և ցանկություններ ունի, ինչի հիման վրա էլ յուրաքանչյուր զինծառայողի հետ անհատական աշխատանք ենք իրականացնելու, որպեսզի օգնենք նրան ընդունվել բուհ և պետպատվերի միջոցով ստանալ կրթություն: Այսինքն, պետությունը կստանձնի պարտավորություն՝ ֆինանսավորել զորացրվող երիտասարդի կրթությունը», – նշել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով տարածքային համաչափ զարգացմանը՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այսուհետ կապիտալ ներդրումներն ուղղվելու են մարզեր՝ ենթակառաուցվածքների զարգացման, որակյալ ծառայությունների մատուցման և աշխատատեղերի ստեղծման նպատակով:

Զինված ուժերի նկատմամբ մշտական ուշադրություն ցուցաբերելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Տիգրան Սարգսյանին պարգևատրել է ՀՀ ԶՈՒ-ի 20-ամյակի մեդալով:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37