2011Թ.-ԻՆ MAIL.RU GROUP-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 2.5 ԱՆԳԱՄ ԱՃ
Ռուսական ինտերնետային Mail.ru Group ընկերությունն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու տարում ընկերության զուտ շահույթն աճել է 2,5 անգամ և կազմել 207,6 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության համախառն հասույթն աճել է 1,5 անգամ և կազմել 514,9 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Mail.ru Group ինտերնետ-հոլդինգին են պատկանում Mail.ru և “Одноклассники.ru” ինտերնետային ընկերությունները, ինչպես նաև “ВКонтакте”-ի բաժնետոմսերի մոտ 40%-ը: Mail.ru Group-ն իր մասնաբաժինն ունի նաև Facebook և Zynga ընկերություններում: