Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԴԵՊՔԵՐ
27/02/2012 14:44
Կիսվել

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԴԵՊՔԵՐ

Կեղծված ալկոհոլային խմիչքներ, ապօրինի ատամնաբուժարաններ և ստվերում գործող արտադրամասեր. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները փետրվարին անօրինական ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր են բացահայտել Երևանում և մարզերում:

Այսպես, ՊԵԿ հայտարարության համաձայն` խոշոր հարկ վճարողների նկատմամբ հսկողություն իրականացնող օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնի աշխատակիցները Երևանի «Վերնիսաժ» տոնավաճառում բացահայտել են առանց ակցիզային դրոշմանիշների ալկոհոլային խմիչքների իրացման հերթական փորձը: Պարզվել է, որ անօրինական ձեռներեցության հեղինակը Երևանի բնակչուհի Ժաննա Քեսոյանն է, ով իրացրել է 230 հազար դրամի ապրանք, իսկ հայտնաբերված առանց ակցիզային դրոշմանիշների խմիչքների ընդհանուր գումարը կազմել է 430 հազար դրամ: Օպերատիվ-հետախուզական մյուս միջոցառումների արդյունքում օրերս հայտնաբերվել է նաև Երևանի բնակիչ Հակոբ Սնդոյանին պատկանող մետաղապլաստե դռների և պատուհանների ապօրինի արտադրամաս:

Պարզվել է նաև, որ Երևանի մեկ այլ բնակիչ էլ` Սամվել Նալբանդյանը, սեփական տան բակում գտնվող առանձին շինությունում փետրվարի 1-ից առանց պետական գրանցման զբաղվում էր ռետինե կաղապարների պատրաստմամբ: Իսկ Սարգիս Հովհաննիսյանն էլ, չունենալով ձեռնարկատիրական գործունեության իրավունք, սեփական ավտոտնակում տնտեսական ապրանքներ և շինանյութ էր պահեստավորում` այն պարբերաբար իրացնելով Երևանի Վարդանանց փողոցում:

Մյուս դեպքերով էլ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներին հաջողվել է ատամանբույժներ հայտնաբերել, ովքեր, ի դեպ, գործել են ոչ միայն առանց պետական գրանցման, այլև` առանց համապատասխան լիցենզիայի: Այսպես, Նոր Արեշում սեփական առանձնատանը Արմեն Կարապետյանն ատամանբուժական ծառայություն էր մատուցում 2011 թվականի մարտից, իսկ Արտակ Ղամբարյանը 2009-ից Էրեբունիում գտնվող բնակելի շենքերից մեկի նկուղն էր սեփական ատամնաբուժարան դարձրել:

Անօրինական բժշկական գործունեությունից զերծ չեն մնացել նաև մարզերում: ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները Արարատի մարզի Ավշար և Տափերական գյուղերում հայտնաբերել  են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող դեղատուն և ատամնաբուժարան, որոնք շուրջ 2 ամիս նույնպես գործել են առանց պետական գրացման և համապատասխան լիցենզիայի:

Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում Արթուր Մովսիսյանն ապօրինի գործող փայտամշակման արհեստանոցում փորձել է մրգերի համար նախատեսված փայտե արկղեր պատրաստել: Սևան քաղաքում էլ օրերս կանխվել է տարբեր ապրանքանիշի շուրջ 40 շիշ կեղծված օղու իրացման դեպք: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սևանի բնակիչ Վարդան Միրաքյանին հաջողվել է  6 ամսվա ընթացքում կեղծված օղիներ իրացնել:

Ներկայացված բոլոր դեպքերով էլ պետությանը պատճառած վնասի չափը ճշտվում է:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01