Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՀՀ-ԵՄ. ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԴՅՈՒՐԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
28/02/2012 11:19
Կիսվել

ՀՀ-ԵՄ. ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԴՅՈՒՐԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեկ` փետրվարի 27-ին, Երևանում մեկնարկեցին և այսօր ևս կշարունակվեն Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները: Հայկական պատվիրակություն գլխավորում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

ՀՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն`  նիստին մասնակցում են ՀՀ ԱԳՆ, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պաշտոնյաներ:

ԵՄ պատվիրակության կազմում են Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրինության, Եվրոպական արտաքին գործերի ծառայության և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները:

Նշենք, որ մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: Այս շրջանակներում ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար, ինչպիսիք են պաշտոնական պատվիրակության անդամները, գործարարները և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչները, լրագրողները, գիտնականները դպրոցականները, ուսանողները, և այլք: Նախատեսվում է նվազեցնել Շենգենի մուտքի վիզաների գինը և կրճատել պահանջվող փաստաթղթերի ցանկը:

Հետընդունման համաձայանգրով կարգավորվելու է ԵՄ և Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի և հետընդունման ընթացակարգերը: 

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59