Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀԱՅԱՍՏԱՆ-ՈՒԿՐԱԻՆԱ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 60 ԱՆԳԱՄ
02/03/2012 11:07
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆ-ՈՒԿՐԱԻՆԱ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 60 ԱՆԳԱՄ

2012 թվականի հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 5.3%-ով և կազմել 345.9 մլն ԱՄՆ դոլար (133.9 մլրդ ՀՀ դրամ):

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու այս մեկ ամսվա արդյունքներով ևս արտաքին առևտրի ոլորտում ՀՀ հիմնական գործընկեր-երկիրը եղել է Ռուսաստանի Դաշնությունը: Հունվարին Ռուսաստանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է 23.7%-ով և կազմել 102.7 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում, Ռուսաստանին բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի ավելի քան 29%-ը:  

Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա առաջին ամսվա կտրվածքով ԱՊՀ երկրների հետ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 8.3%-ով և կազմել 120.7 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում, ԱՊՀ անդամ երկրներին բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալի 34.9%-ը:

Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում առևտրաշրջանառության ծավալնների զգալի աճ է գրանցվել ԱՊՀ անդամ երկրներից Ուկրաինայի հետ: Հունվարին Հայաստան-Ուկրաինա առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 60 անգամ և կազմել 15.3 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում, Ուկրաինային բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 4.4%-ը:

Հաշվետու ամսում ԱՊՀ անդամ մյուս երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառությունը նվազել է:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85