
2023թ. հունվար-փետրվարին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 36.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 34,427.3 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 36.1%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 17.3%-ով և կազմել 1,528.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 16.9%-ով և կազմել 2,916.3 տոննա։
Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 20.0%-ով և կազմել 1,341.4 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 15.6%-ով և կազմել 2,011.6 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 8.1%-ով և կազմել 4,950.6 տոննա։