AIR FRANCE-Ը ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՎՆԱՍՈՎ
Ֆրանսիական Air France-KLM ավիաընկերությունն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու տարում ավիաընկերության կրած զուտ վնասը կազմել է 809 մլն եվրո: Միևնույն ժամանակ, տարեկան համախառն հասույթն աճել է ընդամենը 4,5%-ով և կազմել 24,3 մլրդ եվրո:
Փորձագետների հավաստմամբ` Air France-KLM-ի գրանցած բացասական ֆինանսական արդյունքները հիմնականում պայմանավորված են վառելիքի բարձր գներով, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում տիրող քաղաքական և տնտեսական անկայությամբ: